Հայաստանի տարածքում այս գիշեր եւ հունվարի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտավայրում առավոտյան ժամերին կդիտվի մառախուղ: Քամին արեւմտյան է՝ 1-5 մ/վրկ.:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով՝ Երեւանում Հունվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի -8-10, վաղը ցերեկը՝ -1+1 աստիճան ( ցածրավայրերում գիշերը կլինի -12-14, ցերեկը՝ -2-4):
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ -15-20, ցերեկը՝ 0-5,
Կոտայքում. գիշերը՝ -15-20, ցերեկը՝ 0-5,
Գեղարքունիքում. գիշերը՝ -15-20, ցերեկը՝ 0-5,
Լոռիում. գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +2+7,
Տավուշում. գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +7+12,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -15-20, ցերեկը՝ 0-5,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ -10-13, ցերեկը՝ 0-4,
Արարատում. գիշերը՝ -12-15, ցերեկը՝ -3+1,
Արմավիրում. գիշերը՝ -12-15, ցերեկը՝ -3+1,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -15-20, ցերեկը՝ 0-5,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ -12-15, ցերեկը՝ -3+1,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6+11,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +3+8,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+8:





























