Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դրական պատասխան է տվել լրագրողի հայտարարությանը, ով խնդրել է հաստատել, որ «ինքն իսկական լիբերալ է եւ լիբերալ հայացքներ ունի»: Այդ մասին նա հայտարարել է ռուսական եւ օտարերկրյա հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ:
Մեկնաբանելով Արեւմուտքից հնչող քննադատությունը նույնասեռականության քարոզն արգելող օրենքի վերաբերյալ՝ Պուտինը կոչ է արել քննադատողներին նախ լուծել իրենց «սեփական տանն առկա» խնդիրները, հավելելով, որ ԱՄՆ-ի որոշ նահանգներում քրեական պատասխանատվություն է նախատեսվում նույնասեռականության համար: Ինչպես հաղորդում է «Lenta.ru»-ն, այս պահին ԱՄՆ-ի 14 նահանգներում փաստացի չեղյալ չեն համարվել օրենքները, որոնք ուղղված են նույնասեռականների դեմ, սակայն դրանց կիրառումը 2003թ.-ից արգելվել էր ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կողմից
Պուտինը նաեւ կարծիք է հայտնել, որ նույնասեռականության քարոզն արգելող օրենքը «ոչ մեկի շահերին չի հարվածում»: Նա հայտարարել է, որ Ռուսաստանում նույնասեռականները «ոչ մի խտրականության չեն ենթարկվում՝ ոչ մասնագիտական տեսակետից, ոչ ծառայողական աճի, ոչ էլ հասարակության կողմից ընդունվելու տեսակետից»: Պուտինը նաեւ բերել է Էլթոն Ջոնիօրինակը, ում Ռուսաստանում «անկեղծ սիրում են, չնայած նրա կողմնորոշմանը»:





























