Շոտլանդիայում ձերբակալել են կնոջ, որին մեղադրում են իր երեքամյա որդում սպանության մասնակցության մեջ: Տղային մի քանի օր որոնում էին ողջ Շոտլանդիայում, բայց գտել են նախօրեին մորաքրոջ տանը: Տղան մահացած էր:
Փոքրիկ Մայքել Քարելի որոնումները սկսվել են հունվարի 15-ին, այն բանից հետո, երբ մայրը հաղորդել է նրա անհետացման մասին: Նրա խոսքով՝ վերջին անգամ որդուն տեսել էր նախորդ օրը երեկոյան, երբ պառկեցրել է քնելու: Ընդ որում, արդեն մի քանի օր երեխային մանկապարտեզ չէին տանում: Ընտանիքի դա բացատրել է երեխայի հիվանդությամբ: Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», երեքամյա Մայքել Քարելը տառապում էր թոքերի ծանր հիվանդանությունից:
Մայքելն ապրում էր մոր, երկվորյակ եղբոր եւ մյուս երկու եղբայրների հետ:





























