ԱՄՆ-ի ազգային հակաահաբեկչական կենտրոնը կազմել է օրացույց, որն իրենից ներկայացնում է ամենահետախուզվող ահաբեկիչների լուսանկարները եւ հրապարակում է անվճար հեռախոսահամարներ՝ պարգեւատրման դիմաց նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ հաղորդելու համար: Կա նաեւ տեղեկատվություն պատմության յուրաքանչյուր օրում իրագործված հարձակումների մասին:
Օրինակ, մարտը սկսվում է Խալիդ Շեյխ Մոհամեդի ձերբակալությունից՝ 2011թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչը: Օրացույցում ներկայացված են նաեւ հիմնական կրոնական ու աշխարհիկ ամսաթվերով, օրինակ մահմեդական Իդ ալ-Ադհա տոնը, Սուրբ Ծնունդը նշելու երկու օրը, Հելոունինը եւ Սաուդյան Արաբիայի թագավորության ազգային օրը:
Շաբաթների միջեւ տեղադրված են տեղեկություններ միջազգային ահաբեկչության հետ կապված հարցերի շուրջ՝ ահաբեկչական խմբավորումներ, հետախուզվող ահաբեկիչներ եւ այլն:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան» ՝ վկայակոչելով The Guardian-ին. ստեղծվել է նաեւ օրացույցի ինտերակտիվ տարբերակը:





























