Կիեւի Անկախության մայդանում սկսվել է ընդդիմության հերթական, թվով ութերորդ ժողովրդական «վեչեն»: Ութերորդ ժողովրդական վեչեն ուղղված է Ուկրաինայի գործող իշխանության քաղաքականության դեմ:
Ինչպես հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը, մայրաքաղաքի կենտրոնական հրապարակը լի է մարդկանցով, ովքեր շարունակում են գալ ակցիային մասնակցելու: Ժողովրդական վեչեն սկսվել է ավանդական աղոքից:
Ռադայի կողմից սահմանափակող մի շարք որոշումների ընդունման ֆոնին ընդդիմադիրները միջոցառումը որպես վճռական քայլ իշխանության դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է NEWSru.Ua-ն, ընդդիմությունը մտադիր է նախաձեռնել համաուկրաինական հանրաքվե խորհրդարանի պատգամավորներին, Ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակինեւ նախագահ Վիկտոր Յանուկովիչին անվստահություն հայտնելու վերաբերյալ:
Հունվարի 16-ին Շրջանների կուսակցության մեծամասնությունը Գերագույն Ռադայում կողմ քվեարկեց վերոհիշյալ օրենքներին:Հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է օրենքները, ինչպես նաեւ աշխատանքից հեռացրել է իր վարչակազմի ղեկավարին:
Ընդունված փաստաթղթերը խսիտ սահմանափակում են հանրահավաքների անցկացումը, համացանցի, բջջային կապի, լրատվամիջոցների աշխատանքի օգտագործումը, քրեական պատասխանատվություն է սահմանում զրպարտության, «օտարերկրացի գործակալ» հասկացողության համար եւ այլն:





























