Ռուսական ՆՏՎ հեռուստաալիքը սկսել է ֆիլմի նկարահանումները, որի նախնական անունն է «Մայդանի անատոմիան»: Այդ մասին հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով ուկրաինական լրատվամիջջոցներում առկա աղբյուրին, ով ցանկացել է անհայտ մնալ:

Ուկրաինացի լրագրողը Կիեւի հյուրանոցներից մեկում բախվել է ՆՏՎ-ի նկարահանող խմբի հետ, որը քննարկում է «Ուկրաինայում բողոքի շարժման տեխնոլոգիաների մասին» ֆիլմը Գերագույն ռադայում իշխող Շրջանների կուսակցության պատգամավորներից մեկի հետ: Լրագրողն ինքը մայդանի կողմնակից չէ, սակայն այն, ինչն ինքը լսել է, «բացարձակ սուտ է»: «Օրինակ, ասում էին, որ ինչ-որ տղամարդու Մայդանում երեք անգամ բռնաբարել են ոչ բնական ճանապարհով եւ այլն»,- պատմել է նա:Հիշեցնենք, որ ՆՏՎ հեռուստաալիքը բազմիցս մերկացնող ֆիլմեր էր թողարկում ռուսական ընդդիմության մասին:

Առավել հայտնի էին դարձել «Բողոքի անատոմիա» եւ «Բողոքի անատոմիա-2» ֆիլմերը:ՆՏՎ-ն միակ ռուսական հեռուստաալիքն է, որրին Եվրամայդանի մասնակիցները մեղադրել էին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների սուբյեկտիվ գնահատականի համար: Առավել կտրուկ էր արտահայտվում «Ռոսիա-1» հեռուստաալիքի հաղորդավար Դմիտրի Կիսելյովը: Մասնավորապես, նա հայտարարում էր, որ «Եվրամայդանը» վրեժծնդրություն է Ռուսաստանից Շվեդիայի, Լիտվայի ու Լեհաստանի կողմից Պոլտավայի ճակատամարտում կրած պարտության համար, իսկ ցուցարարները փողոց են դուրս գալիս «աչքերում դատարկությամբ»: