Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել, այս անգամ նրան մեղադրել են դատավորներին վիրավորելու մեջ:
Այդ գործով այլ մանրամասներ չեն հաղորդվում, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Նշենք, որ պետության նախկին ղեկավարին արդեն իսկ մեղադրել են «սպանության դրդելու» մեջ, 2012թ. ցուցարարների մահվան եւ պետականբ գաղտնիքները արմատական խմբավորումներին փոխանցելու մեջ:
Մուրսին դատարանի առջեւ կանգնելու է հունվարի 28-ին:
Հիշեցնենք, որ Մուրսին տապալվել էր 2013թ. հուլիսին, զինվորական հրամանատարության կողմից:





























