Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ինչ-ոչ զեկույցում, ինչպես հաղորդում է Whatdoesitmean.com լրատվական կայքը, տեղեկություններ են ներկայացվում այն մասին, որ ԱՄՆ-ն կառավարում են այլմոլորակայինները: Այս տեղեկությունը հրապարակել է իրանական Fars գործակալությունը՝ վկայակոչելով Whatdoesitmean.com-ին, ինչն էլ առիթ է հանդիսացել Քեյթլին Ֆոսեթի հոդվածի համար «Foreign Policy»-ում(ԱՄՆ):

Զեկույցի համաձայն, որն իբր հենվում է Սնոուդենի փաստաթղթերի վրա, Ամերիկան 1945թ.-ից կառավարում են առեղծվածային եկվորները, որոնց անվանում են «բարձրահասակ սպիտակներ» ու կառավարվում է «վերերկրային լրտեսների» հրահանգներին համապատասխան, ովքեր անցյալում Ադոլֆ Հիտլերին են օգնել:Հենց «բարձրահասակ սպիտակներն» են օգնել Գերմանիային 1930-ական թթ. վերջում կտրուկ ավելացնել սուզանավերի թիվը՝ 53-ից 1163՞ 1954թ.-ին նույն «բարձրահասակ սպիտակներն» արդեն խորհուրդ էին տալիս նախագահ Դուայթ Էյզենհաուերին: Զեկույցի համաձայն՝ եկվորները ստեղծել են գաղտնի ռեժիմ, որն այժմ իշխում է «Միացյալ Նահանգներում»: Whatdoesitmean.com-ը վկայակոչում է Կանադային պաշտպանության նախկին նախարար ոլ Հելլիերի տարօրինակ հայտարարութւոնը, ով անցյալ շաբաթ ռուսական հեռուստաալիքի եթերից հայտնել էր, որ այլմոլորակայիններն ապրում են Երկրի վրա, սակայն չեն ցանկանում մարդկանց հետ կիսել իրենց տեխնոլոգիաները, մինչեւ մարդիկ չհաշտվեն միմյանց հետ:Ինչպես գրում է «Foreign Policy»-ը, Whatdoesitmean.com   կայքի մասին գրեթե հնարավոր չէ որեւէ իրական տեղեկություն գտնել, սակայն «բավական է դիտել դրա վերնագրերին, որպեսզի հասկանալի դառնա՝ մեր առջեւ դավադրության տեսության բացահայտ օջախ է»:

Այստեղ առկա են տեղեկություններ համաշխարհային առաջնորդների մասին, ովքեր հրամայել են ոչնչացնել պետություններ, Օբամայի կողմից ծրագրվող զանգվածային ցեղասպանության մասին եւ այն մասին, որ Obamacare-ի բոլոր տեղեկություններն առեղծվածային ռուս հաքերի ձեռքում են հայտնվել: