Բրիտանիայի թագուհին շարունակում է  ղեկավարել միապետության գործերը, սակայն աստիճանաբար մեծացնում է թագաժառանգ Չարլզի դերը Բուքինգհեմյան պալատում: 

Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի 88-ամյա թագուհի Եղիսաբեթ Երկրորդը պատրաստվում է լիազորությունների մի մասը հանձնել որդուն` 65-ամյա արքայազն Չարլզին: Ըստ բրիտանացի փորձագետների` Բուքինգհեմյան պալատում պատրաստվում են այսպես կոչված «աստիճանական իրավահաջորդության» սկզբունքին, հաղորդում է MirrorOnline կայքը:

Նման սկզբունքը բավական «իմաստուն է եւ բնական»: Թագուհու կողմից ավանդական միապետական պարտականություններից հրաժարվելու առաջին քայլը Եղիսաբեթ II-ի եւ արքայազն Չարլզի մամուլի ծառայությունների վերջերս տեղի ունեցած միավորումն էր: 

Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը բրիտանական մամուլում հրապարակում էր հայտնվել, որ Չարլզի կին դքսուհի Կամիլան, սկանդալ էր բարձրացրել, քանի որ արքայազնը  երկար ժամանակ է գահին չի բազմում, եւ եթե առաջիկայում դա տեղի չունենա, նա խոստացել էր հեռանալ Չարլզից: Սկանդալից հետո դքսուհի Կամիլան ավել մեծ հասարակական աշխատանք էր ստացել եւ սկսել էր ավելի հաճախ հայտնվել հասարակության մեջ, հայտնում է «Եվրոսմին»: