Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 2014 թվականի հունվարի 16-18-ը մասնակցել է Գերմանիայի Դաշնությանմայրաքաղաք Բեռլինում անցկացված Պարենի եւ գյուղատնտեսության համաշխարհային ֆորումին, որին մասնակցել են աշխարհի 72 երկրների գյուղատնտեսությաննախարարներ:

Ֆորումի մասնակիցներն անդրադարձել են զարգացող երկրների մանր գյուղացիական տնտեսություններին ներդրումներով ապահովելու գործում գյուղատնտեսականկոոպերատիվների դերին, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում ներդրումների նոր հնարավորությունների եւ մոտեցումների անհրաժեշտության հարցերին։  Ընդունվելէ համատեղ կոմյունիկե, որով կոչ է արվում միջոցներ ձեռնարկել ապահովելու մարդկանց անվտանգ սնվելու իրավունքը եւ զարգացնել համագործակցությունըգյուղատնտեսության բնագավառում ազգային եւ միջազգային մակարդակներում: 2014 թվականը ՄԱԿ-ը հայտարարել է «Ընտանեկան  ֆերմերային տնտեսությունների» տարի:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ֆորումի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության եւ Բեռլինում գտնվող  մասնակից երկրների՝ Նիդեռլանդների, Ավստրիայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Մոլդովայի, Կանադայի, Իրաքի եւ Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջպետական հարաբերությունների եւգյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Սերգո Կարապետյանը հանդիպել է նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի եւ գործիքների արտադրությամբ մասնագիտացած  «ԿԼԱԱՍ» գերմանական ընկերության ներկայացուցիչների  հետ:

Նա  մասնակցել  է  «Բեռլինյան կանաչ շաբաթ»  գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսի բացման արարողությանը: Ինչպես արդեն հաղորդվել է, ցուցահանդեսին  մեր երկիրը մասնակցել է առանձին տաղավարով, ուր  ներկայացվել են ՀՀ-ում արտադրվող կոնյակ, գինի, հյութեր եւ պարենային այլ ապրանքներ: