Չինական Խեբեյ նահանգի Շիցզյաչժուան քաղաքային շրջանի ժողովրդական դատարանը տեղի 39-ամյա բնակչին դատապարտել է ցմահ բանտարկության սառեցված պելմենիներով թունավորելու համար, որից ՉԺՀ-ում եւ Ճապոնիայում տուժել է 14 մարդ, հաղորդում է ճապոնական Kyodo գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել 2008թ.-ին:
Ուսումնասիրելով հետաքննության տվյալները՝ դատարանը Լյու Յուետինի հանցանքը ճանաչել է դիտավորյալ ու որոշել, որ նա արժանի է ամենախիստ պատժին:
Հետաքննության տվյալներով՝ Լյու Յուետինը, ով 1993-2009թթ. աշխատել է մսի կոմբինատում, սառեցված պելմենիների մեջ միջատների թույն է խառնել, քանի որ դժգոհ էր իր հանդեպ վերաբերմունքից ու ցածր աշխատավարձից: Նրան ձերբակալել են 2010թ.-ին, ինքն էլ մեղքը խոստովանել էր: Դատավարությունը սկսվել էր 2013թ.-ին:
Հաղորդում են, որ վեց տարվա հնության միջադեպը դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել Ճապոնիայի եւ Ճինաստանի միջեւ: Արտակարգ դեպքից հետո Ճապոնիայում կտրուկ նվազել են Չինաստանից ներկրվող ապրանքների ծավալները: Նախապես չինական իշխանությունները ժխտում էին, որ պելմենիներում հայտնաբերված թույնը հայտնվել է կիսաֆաբրիկատներում ու տարածվել երկրի տարածքում: Սակայն հետաքննությունից հետո չինական ոստիկանությունը հաղորդել է ներարկիչների հայտնաբերման մասին, որոնց օգնությամբ թույնը պելմենիների մեջ են ներարկել, հաղորդում է NEWSru.com-ը:
Ինչպես նշում է BBC-Ին, դատավճիռը կայացվել է Ճապոնիայի եւ ՉԺՀ միջեւ հարաբերությունների հերթական սրման ֆոնին:




























