Դանակով զինված տղամարդը Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Լանչժոու քաղաքի օդանավակայանում վիրավորել է անվտանգության երեք աշխատակցի: Տուժածներից երկուսը ստացել են լուրջ վնասվածքներ ու գտնվում են «ծայրահեղ ծանր վիճակում», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Xinhua-ին:
Հաղորդում են, որ տղամարդը փորձել է անցնել օդանավակայանի մաքսային զննության գոտին: Նրան ձերբակալել էր ոստիկանությունը: Հարձակվողի անձն ու դրդպատճառները պարզվում են:
Այս պահին օդանավակայանը գործում է բնականոն ռեժիմով:




























