Սիրիան «Ժնեւ-2» միջազգային խորհրդաժողովից ակնկալում է ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող կոնկրետ արդյունքներ: Այդ մասին հայտարարել է նախագահ Բաշար Ասադը «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով, պետք է ճնշում բանեցվի այն երկրների վրա, որոնք արտահանում են ահաբեկչությունը, գրոհայիններ, գումար եւ զենք ուղարկելով ահաբեկչական կազմակերպություններին: Դա հատկապես վերաբերում է Սաուդիան Արաբիային եւ Թուրքիային, նաեւ արեւմտյան երկրներին, որոնք ապահավում են այդ խմբավորումների քաղաքական ծածկույթը:
Սիրիայի նախագահի խոսքով, ահաբեկչության դեմ պայքարը բացառող ցանկացած քաղաքական որոշում իմաստ ունենալ չի կարող: »Չի կարող քաղաքական գործընթաց լինել, երբ տեռորը տարածվում է ամենուր, ոչ միայն Սիրիայում, այլեւ հարեւան երկրներում»,- ասել է Ասադը, հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը:




























