Ռուսական Կոմսոմոլսկ-նա-Ամուրե քաղաքի «Պիթոն» զոոկենտրոնում բռնկված հրդեհի արդյունքում սատկել է առնվազն քսաներեք կենդանի: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կենդանիների թիվը յոթն էր:

Կենտրոնի տնօրենի խոսքով՝ կենդանիները թունավորվել են ծխից: Սատկել են հիմնականում կապիկներ ու թռչուններ: Հրդեհի զոհ է դարձել նաեւ կենտրոնի «ամենատարեց» կենդանին՝ Ժան թութակը, հաղորդում է «Ռոսբալթը»:

Ներկայումս զոոկենտրոնում շարունակվում են կարանտինային միջոցառումները: Ստուգվում է կարճ միացման փաստը, որը, հավանաբար, հրդեհի պատճառ է հանդիսացել:

«Պիթոն» կենդանաբանական այգում եղել է մոտ 240 կենդանի՝ 115 տեսակների: