Հունվարի 19-ին Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցում, Աջարիայի հոգեւոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանի կողմից անցկացված ավանդական կիրակնօրյա պատարագից հետո, կատարվեց 1990 թ. Բաքվի հայկական ջարդերի անմեղ զոհերի ոգեկոչման կարգ:
Կարգից Աջարիայի հոգեւոր հովիվը խոսքը տրամադրեց Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանին, որը պատմեց 1990թ. հունվարյան դաժան օրերին կատարվածի մասին, ընդգծեց Ադրբեջանում ջարդն իրագործած հրոսակների հերոսացման ամոթալի փաստը:
Դրան հաջորդեց ծաղիկների տեղադրումը եկեղեցու բակում գտնվող հայկական խաչքարի մոտ:




























