Հունվարի 20-ին Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության ժամանակավոր նախագահ են ընտրել Քեթրին Սամբա-Պանզային՝ երկրի մայրաքաղաք Բանգայի քաղաքապետին, հաղորդում է Reuters-ը:

Քվեարկությունը տեղի է ունեցել ԿԱՀ խորհրդարանում, որը նույնպես ժամանակավոր է: Ընտրություններն անց են կացվել երկու փուլով: Երկրորդում Սամբա-Պանզան 75 ձայն է հավաքել 53-ի դիմաց, որոնք Դեզիր Կոլինգբի օգտին էին՝ ԿԱՀ նախկին նախագահ Անդրե Կոլինգբի որդուն, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Սամբա-Պանզան երկրի պատության ընթացքում դարձել է առաջին կին նախագահը: Նրա ընտրությունն արդեն ողջունել են «անտի-բալակա» ընդհանուր անունը կրող քրիստոնյան զինյալների առաջնորդները: Երկրի նախկին նախագահ Միշել Ջոթոդիան հունվարի 10-ին հրաժարական էր տվել երկրում տարուց ավել տիրող քաոսի եւ այն վերահսկել չկարողանալու պատճառով: