Կոլումբիայի ոստիկանությունը ազատել է Գերմանիայի քաղաքացուն, որին առեւանգել էին փրկագին ստանալու նպատակով:
Հաղորդվում է, որ գերմանացին Կոլումբիա էր եկել՝ աղջկա հետ հանդիպելու, որի հետ ծանոթացել էր համացանցով: Սակայն աղջկա հարազատները տղամարդուն թմրանյութեր էին տվել, հասցնելով նրան անգիտակից վիճակի, եւ շղթայակապ արել, հայտնում է Euronews-ը:
Այժմ նրան խնամում են բժիշկները:




























