Սերբիան եւ Եվրամիությունն այսօր՝ հունվարի 21-ին, պաշտոնական բանակցություններ են սկսել Սերբիայի ԵՄ անդամակցության շուրջ:
Հաղորդվում է, որ բանակցությունները հնարավոր են դարձել Սերբիայի՝ Կոսովոյի հետ հարաբերությունների նորմալացման գործում զգալի հաջողություններ արձանագրելուց հետո: Սա Բրյուսելի հիմնական պայմանն էր՝ երկխոսություն սկսելու համար, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ըը:
Նշվում է, որ կողմերը մտադիր են համաձայնեցնել 35 կետեր: Առաջինը կքննարկվեն Սերբիայի եւ ԵՄ-ի իրավական համակարգերի սինխրոնիզացման, իննչպես նաեւ քաղաքացիների իրավունքների վերաբերող հարցերը:
Եթե Սերբիայի ԵՄ անդամակցությանը հավանություն տրվի, նա կդառնա ԵՄ-ի 29-րդ անդամը:




























