Թաիլանդի իշխանությունները հայտարարել են երկրում 60 օրով արտակարգ իրավիճակի ռեժիմի մասին:
Սպասվում է, որ այդ միջոցը ուժի մեջ կմտնի հունվարի 22-ից, մասնավորապես, կանդրադառնա երկրի մայրաքաղաք Բանգկոկին ու դրա շրջակայքին, նշվում է թաիլանդական ՆԳՆ բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարությունում, հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով SBS-ը:
Ենթադրվում է, որ արտակարգ իրավիճակի ռեժիմը Թաիլանդի անվտանգության ուժերին իրավունք կտա անարգել կերպով պարեկային ժամ մտցնել, արգելափակել Բանգկոկի առանձին շրջաններ, ձերբակալություններն իրականացնել առանց համապատասխան սանկցիաների, հաղորդում է BBC-ն:
2014-ին Հայաստանի թոշակառուների կեսից ավելին աղքատության մեջ են
Արդյունքում՝ 6 - 28 տարվա աշխատանքային ստաժ ունեցող թոշակառուների կենսաթոշակները կավելանան 20-40 տոկոսով...
2014-ին Հայաստանի թոշակառուների կեսից ավելին աղքատության մեջ են: Այս մասին են վկայում թվերը, որոնք հունվարի 21-ին կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է աշխատանքի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ինչպես ավելի վաղ 2013-ի աշնանը հայտարարել էր նախարարը, 2014-ին միջին կենսաթոշակի 31,3 հազար դրամից 36 հազարի հասնելով: Արդյունքում՝ 6 – 28 տարվա աշխատանքային ստաժ ունեցող թոշակառուների կենսաթոշակները կավելանան 20-40 տոկոսով:
Էապես կրճատվել է աղքատ թոշակառուների թիվը: Այնուամենայնիվ, նրանց թիվը մեծ է: Եթե 2013-ին աղքատ թոշակառուների թիվը 68 հազար էր, ապա 2014-ին նրանց թիվը 12,8 հազար է: Եթե հաշվի առնել, որ հանրապետությունում թոշակառուների ընդհանուր թիվը 540 հազար է, ապա նրանց 54 տոկոսն աղքատներ են:




























