Ռուսական առաջատար «Միր-24» հեռուստաալիքի հաղորդավար Էդուարդ Մարկովը Մերձմոսկվայի Իվանտեեւկա քաղաքում մեծ բարձրությունից թռել է ու մահացել:
«Այսօր կեսգիշերին մոտ հայտնաբերվել է հաղորդավար Էդուարդ Մարկովի մարմինը»,-ասել է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության ներկայացուցիչ Օլգա Վրադին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Քննիչները համարում են, որ նա ինքնասպան է եղել: Լրագրողի մարմնի վրա հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք բնորոշ են մեծ բարձրությունից ընկնելուն:
Քննիչներ խոսքով՝ նախօրեին Մարկովը վիճաբանել է իր ընկերոջ հետ, որից հետո փակվել է 11-րդ հարկի բնակարանի սենյակներից մեկում: Նրա ընկերները փորձել են կոտրել դուռը, սակայն այդ պահին լրագրողը դուրս է նետվել պատուհանից:
Life News-ի տվյալներով՝ բնակարանում հայտնաբերվել է ալկոհոլով լի շիշ, իսկ պատուհանագոգին՝ լրագրողի ձախ ոտքի եւ ձեռքերի հետքերը:




























