Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական այցը Գյանջա քաղաք նշանավորվել է ողբերգական միջադեպով:

Ադրբեջանական լրատվամիջոցների հայտնում են, որ Ալիեւի այցը համընկել է բնակելի տան պայթյունի հետ: Ըստ այդմ, պայթյունի հետեւանքով այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 57-ամյա Ֆաթիմ Վերդիեւը եւ նրա դուստրը՝ 32-ամյա Նուբար Վերդիեւը, որոնք բնակվում են Ջավադ խանի փողոցում:

Մորն ու դստերը, որոնք 2-3 աստիճանի այրվածքներ են ստացել, բժշկական օգնություն է ցուցաբերվել:

Նշենք, որ Ալիեւը Գյանջայում այցելել է մի շարք օբյեկտներ, այդ թվում նրա ներկայությամբ շահագործման է հանձնվել հերթական այգին եւ կենտրոնը, որը կրում է Հեյդար Ալիեւի անունը: