Սիրիայի հյուսիսում գտնվող քրդաբնակ շրջանները բաժանվել են 3 հատվածի, որոնցից Ջիզիրեյի շրջանն արդեն հայտարարել է ինքնավարության մասին։
Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսային Ջիզիրեի շրջանում ժամականավոր ժողովրդավարական ինքնավար խորհրդը հայտարարել է Ջիզիրիե ինքնավարության մասին։
Ինքնավարությունը ղեկավարել է ինքնավարության ղեկավարը եւ 22 նախարարներ։ Ամեն նախարարության մեջ ներկայացուցիչներ են ունենալու 3 ազգեր՝ քրդեր, արաբներ եւ ասորիներ։
Ինքնավարության առաջնորդ է ընտրվել Էքրեմ Հեսոն, իսկ նրա տեղակալներ՝ ասորի Էլիզաբեթ Գեւրիյեն եւ արաբ Հուսեն Էզեմը։
Նշվում է, թե դեռեւս կազմավորման փուլում են մյուս քրդաբնակ շրջանների ինքնավար կառույցները, այսքինք, Էֆրինի եւ Կոբանիի շրջանները։




























