Պաշտոնական տվյալների համաձայն՝ նախորդ տարվա դեկտեմբերին գնաճի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Կապանում (7,3%), ամենացածրը՝ Թալին եւ Արտաշատ քաղաքներում (4,9%): Նշենք, երկրում գնաճի միջին մակարդակն ընդհանրապես եւ մայրաքաղաքում մասնավորապես նույն մակարդակի է եղել՝ 5,6% տարվա կտրվածքով:
Կապանում թանկացումների կատալիզատոր է դարձել «բնակվարձ, վառելիք եւ էլեկտրաէներգիա» խումբը (21,5% գնաճ), ինչպես նաեւ ալկոհոլային խմիչքները եւ ծխախոտը (8,5%), հագուստն ու կոշիկը (8,4%): Հավելենք, որ սննդամթերքի գնաճի առումով եւս Կապանը ռեկորդակիր է (6,8%): Այն նաեւ ռեկորդակիր է գների մշտադիտարկման ենթարկվող քաղաքների շարքում:
Երեւանում գնաճի առումով առանձնացել է նույն խումբը՝ «բնակվարձ, վառելիք եւ էլեկտրաէներգիա» (18,6%), հաջորդում են դեղերը եւ բուժսպասարկումը 9,9%), ինչպես նաեւ հագուստն ու կոշիկը (8,2%):
Բուժսպասարկման եւ դեղամիջոցների գնաճի առումով հանրապետությունում առաջատարն է Դիլիջանը՝ 18,8%:



























