Երեւանում հունվարի 25-ին կանցկավեն բանակային ձեռնամատի մրցումներ: Մրցումները կմեկնարկեն ժամը 10.00-ին:
Ինչպես NEWS.am-ին է հաղորդել Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը, երկու թիմերը՝ 90-ից ավելի ռուսաստանցի զինվորներ ու սպաներ բոլոր քաշային կարգերում ցույց կտան իրենց մարտական հմտությունները:
Նշենք, որ բանակային ձեռնամարտը պաշտպանության ու հարձակման հնարներ ուսուցանելու ունիվերսալ համակարգ է:




























