Եվրոպական դատարանը պատրաստ է դիտարկել Ուկրաինայի հանդեպ բոլոր հնարավոր գործողությունները, այդ թվում` երկրի իշխանությունների հանդեպ պատժամիջոցները:
Եվրոպական հանձնաժողովի նախահա Ժոզե Մանուել Բարրոզուն Ուկրաինայում հակամարտող բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ բռնություն կիրառելուց:
«Մենք խստագույնս քննադատում ենք ուժի ու բռնության կիրառումը` կոչ անելով բոլոր կողմերին զերծ մնալ դրանից, սկսել քայլեր ձեռնարկել, որոնք կօգնեն նվազեցնել իրավիճակի էսկալացիան»,-հայտարարել է նա Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նաեւ ընդգծել է. «Մենք ցնցված ենք Ուկրաինայից ստացվող վերջին լուրերից` կապված ցուցարարների մահվան հետ ու մեր խորին ցավակցությունն ենք արտահայտում նրանց ընտանիքներին»,-ընդգծել է նա: Այս մասին հաղորդում է «Ֆակտի ի կոմենտարիի»-ն:




























