Իսպանիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են դրամների կեղծման մեջ մեղադրվող անձին: Տեղական ոստիկանության տվյալներով՝ նա ամեն օր պատրաստում էր երկուսուկես հազար եվրո: Այդ մասին հաղորդել է Ազգային ոստիկանությունը, որին օգնում էր Ինտերպոլը:

Հաղորդում են, որ 60-ամյա հանցագործն ապրել է Տոլեդո նահանգում կնոջ հետ միասին: Դրամների կեղծումն ընտանեկան գործ էր: Տարեց զույգը հիմնականում կեղծում էր 50 եւ 100 եվրո արժողությամբ թղթադրամներ:

Ինտերպոլը նրա կեղծած դրամներն ընդգրկել լավագույն կեղծումների շարքը ողջ Եվրոպայում: Իսպանական ոստիկանության տվյալներով՝ դրամանենգը երկրի պատմության ընթացքում ամենախոշոր արտադրությունն էր կազակերպել:

Հանցագործի անունն ու ազգությունը չեն հայտնում՝ ելնելով հետաքննության շահերից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: