Երեւանում ավոտկայանատեղւների օպերատորի վրա ձյուն մաքրելու պարտականություններ չեն դրվել: Այդ մասին հունվարի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Նշենք, որ ձյան տեղալուց հետո «ՓարքինգՍիթիՍերվիսը» ժամանակին չի մաքրել ձյունը, ինչի հետեւանքով կարմիր գծանշումները տեսանելի չեն եղել վարորդների համար: Սակայն ընկերությունը, նախկին պես պահանջել է վճարել կանգառման համար, արդյունքում բազմաթիվ վարորդներ հանիրավի տուգանվել են:

Արեյանը չպատասխանեց հարցին՝ կվերադարձվեն այդ գումարները վարորդներին, թե ոչ: «Այժմ օպերատորն իսկապես չունի ձյուն մաքրելու պարտականություն: Պետք է կարգավորվի այդ հարցը»,- ասել է Արեյանը: