«Այն պահից ի վեր, երբ Յանուկովիչը սպանեց Սերգեյ Նիգոյանին եւ մեր տղաներից եւս երկուսին, որոնց անունները դեռ չգիտենք, նա դադարեց Ուկրաինայի նախագահը լինելուց եւ մարդասպան դարձավ»: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Segodnya»-ն, հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:

Տիմոշենկոն դիմել է« Ուկրաինայում ուսադիրներ կրող բոլոր անձանց. Ուկրաինացիների արյան մեղքը ձեր հոգու վրա մի վերցրեք: Ոչ աշխատանքը, ոչ աշխատավարձը, ոչ էլ ուսադիրները չարժեն ձեր հոգու մահը: Կոչ եմ անում հեռանալ Յանուկովիչի վարձու մարդասպանների շարքերից ու անցնել երկիր կողմը: Գիտեմ, ձեր մայրերը նույնպես աղոթում են ձեր եւ Ուկրաինայի համար, ինչպես եւ այն աղջիկների ու տղաների մայրերը, որոնց դուք սպանում ու վնասում եք»: Տիմոշենկոն դիմել է նաեւ ժողովրդավար աշխարհի առաջնորդներին խնդրանքով բացել երկրորդ լայնածավալ ճակատն ընդդեմ Ուկրաինայում հաստատված դիկտատուրայի:

Հիշեցնենք, որ հրազենային վնասվածքներից զոհված Սերգեյ Նիգոյանի մարմինը հայտնաբերվել է Գրուշեւսկու փողոցում: Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է տվյալ փաստի առթիվ անցկացնել մանրամասն հետաքննություն: