18-կիլոգրամանոց Ստյոպա կատուն Ալեքսանդրա Եգորովայի մոտ պատահաբար է հայտնվել: Տաս տարի առաջ, նա վարձով սենյակ է տվել ուսանողներին Սամարա քաղաքի իր բնակարանում: Հեռանալիս աղջիկներից մեկը կատվի ձագ է թողել:
«Խղճացի ու դուրս չարեցի նրան: Հետո էլ ընտելացա այդ հրաշքին»,-ասել է տիկինը:
Փրկված կատուն մի անգամ կարողացել է վճարել տիրուհուն՝ իր կյանքը փրկելու համար:
Միջադեպը պատահել է նախորդ տարվա ձմռանը, երբ կողոպտիչները ներխուժել են նրա տիրուհու բնակարան: Երբ կենդանին աղմուկ է լսել մոտեցել է դռանը եւ այնպես է ոռնացել, որ կողոպտիչները փախել են՝ դռան վրա թողնելով բանալիները: հենց դրանց միջոցով էլ նրանց ձերբակալել են:




























