Lenta.doc-ի ռեժիսոր Անդրեյ Կիսիլյովը, ում այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան, Կիեւի կենտրոնում ձերբակալել էին մի խումբ ակտիվիստների հետ միասին, ազատ է արձակվել ոստիկանության բաժնից: ՆԳՆ-ն նրան որեւէ մեղադրանք չի առաջադրել: Ձերբակալման ժամանակ լրագրողը վնասվածքներ է ստացել: Անկարգություններին նրա առնչությունը ստուգել են ՆԳՆ Օբոլոնի շրջանային բաժանմունքում:
Ավելի վաղ ՆԳՆ-ում հայտարարել էին, որ Կիսիլյովը ձերբակալվել էր «չարագործների խմբի կազմում», որոնք բեսյբոլի մահակներով հետապնդել են «Բերկուտի» մարտիկներին տեղափոխող ավտոբուսը:
Կիսիլյովը որպես լրագրող եղել է ցուցարարների հետ: Այսօր առավտյան նա ակտիվիստների հետ ցանկացել է մեքենայով այցելել ձերբակալված ընդդիմադիրներին: «Բերկուտի» մարտիկները մեքենայից դուրս են բերել ամբողջ խմբին:
Կիսիլյովի խոսքով՝ իրենք 1,5 ժամ ծնկի իջած մնացել են ձյան վրա: Նա վնասվածքներ է ստացել դեմքին եւ մարմնի այլ մասերին: Նա ասել է, որ արձանագրության մեջ նշվել , որ ինքն իբր ակտիվիստների հետ միասին քարեր է նետել ու հակակառավարական կարգախոսներ բացականչել:
Ակտիվիստների դեմ գործ է հարուցվել, որով լրագրողը որպես վկա է անցնցում: Թե ինչ հոդվածով է քրեական գործ հարուցվել, անհայտ է:




























