Գերմանական Բադեն-Վյուրտեմբերգ մարզի Բլումբերգ քաղաքում կուղբի պատճառով տեղի է ունեցել ավտոպատահար, որն անհարմար պահի որոշել է կրծել մայրուղու երկայնքով աճող ծառերից մեկը: Արդյունքում այն շրջվել է երթեւեկելի հատվածի վրա, ինչն էլ երկու մեքենաների մասնակցությամբ ավտոպատահարի պատճառ է դարձել:
Երբ ծառը շրջվել է, Բլումբերգին կից մայրուղու վրա գտնվել են մարդատար մեկ փոքր մեքենա եւ երկու բեռնատար: Նկատելով, որ ճանապարհին հսկայական գերան է շրջվել, բեռնատարների վարորդներից մեկը կտրուկ շրջադարձ է կատարել եւ դուրս գալով մայրուղուց՝ բախվել է կաղնուն: Նրա հետեւից ընթացող գերմանացին, ով փոքր մեքենայի ղեկին էր, չի վերահսկել մեքենայի կառավարումն ու բախվել է մեկ այլ բեռնատարի: Բարեբախտաբար, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Դեպքի մեղավորն արագ թաքնվել է հանցանքի վայրից: Իշխանության ներկայացուցիչների խոսքով՝ կուղբի համար ծառ կրծելը սովորական երեւույթ է: Բացի դա, այդ կենդանիները Գերմանիայում պաշտպանության ներքո են գտնվում, այնպես որ կարող եք վստահ լինել, պոչավոր ավազակին ոչինչ չի սպառնում, հաղորդում է «Ռոսիա 24»-ը՝ վկայակոչելով Schwarzwaelder Borte-ին:




























