Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռոմիկ Հարությունյանին ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

Հրամանագրում, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով՝ որոշում եմ.

Գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից»: