Ինքնաշեն պայթուցիկ է գործարկվել Կահիրեին հարակից Գիզայի Ալ Հարամ թաղամասում, զոհեր եւ ավերածություններ չկան, հայտնել են Եգիպտոսի լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի է ունեցել ոստիկանության բաժանմունքի մոտ, որը գտնվում է բուրգերի հարեւանությամբ:
Այսօր ավելի վաղ երկու պայթյուն էր որոտացել Եգիպտոսի տարբեր մասերում, զոհվել էր հինգ մարդ, տասնյակ մարդ էլ՝ վիրավորվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Առաջին հզոր պայթյունը որոտացել է Կահիրեի կենտրոնում գտնվող Եգիպտոսի ոստիկանության գլխավոր գրասենյակի մոտ: Ականապատ մեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է չորս եւ վիրավորվել 51 մարդ: Որոշ ժամանակ անց Կահիրեի այլ թաղամասում մեկ այլ պայթյուն է որոտացել մետրոյի հարեւանությամբ կայանած ոստիկանական մեքենաների մոտ. զոհվել է մեկ եւ վիրավորվել 15 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Եգիպտոսում պայթյունների շարքը տեղի է ունեցել ժողովրդական ապստամբության եռամյա տարելիցի նախաշեմին, որը դարձել էր նախագահ Հոսնի Մուբարաքի վարչակարգի փլուզման պատճառ:




























