Սահմանադրական դատարանի որոշումը դեռեւս չի դադարեցրել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումը: Այս մասին NEWS.am-ի թղթացին է հայտարարել «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով Հայաստանի Սահմանադրության դատարանի այսօրվա որոշումը:
«Պետք է հիշել, որ Սահմանադրական դատարանը դադարեցրել է ոչ թե կուտակային վճարների պարտադիր բաղադրիչի վերաբերյալ դրույթը, այլեւ պարտադիր վճարումներից հրաժարվելու համար պատասխանատվության: Այսինքն՝ գործընթացը չի դադարել, բարեփոխման ներդրումը շարունակվում է, մարդկանց աշխատավրձից պահումներ լինելու են»,-պարզաբանել է Սաֆարյանը:
Կուսակցությունն առայժմ որոշում չի կայացրել մինչեւ հաջորդ նիստը կատարելիք գործողությունների մասին: Նիստը կկայանա մարտի 28-ին:
Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից: Սահմանադրական դատարանն այսօր՝ հունվարի 24-ին որոշում է կայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի (դրանք վերաբերում են պատիժ չկիրառելուն եւ ֆոնդերի պարտադիր ընտրությանը) գործողությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ:




























