Ռուսաստանի Ռոստովի երկրամասի Շախտի քաղաքում պայթյունի հետեւանքով տուժել է երեք մարդ: Զոդման գազի բալոնի պայթյունի հետեւանքով փլուզվել են միջհարկային ծածկերը հինգհարկանի շենքում:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, քաղաքի վարչակազմը հանձնաժողով է ստեղծել՝ պայթյունի հետեւանքները պարզելու համար: Շենքի բնակիչներին ժամանակավոր կացարան է տրամադրվել:




























