Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի ռեպրեսիվ է դառնում ներքին քաղաքականության, եւ ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականության մեջ իր թուլության, այլ ոչ ուժի պատճառով, Դավոսում CNBC-ին հայտնել է միլիարդատեր Ջորջ Սորոսը: Նրա կարծիքով, ԱՄՆ-ին հարկավոր է հասկանալ դա համաշխարհային քաղաքականության ներկայիս վիճակում, երբ ԱՄՆ-ը նահանջում է, իսկ Ռուսաստանը՝ հարձակվում:
Սորոսի խոսքով, նախկինում Պուտինը բավական հեղինակավո էր Ռուսաստանում, սակայն Մեդվեդեւի հետ լիազորությունների փոխանակումը բնակչությանը տրամադրեց իր դեմ: Նա իր դիրքին վտանգ զգաց: Իսկ դրա գիտակցումը ստիպում է Ռուսաստանի նախագահին ռեգրեսիվ լինել տանը, եւ ագրեսիվ՝ դրսում:
Սորոսը հիշեցրել է, որ Պուտինի միջամտությունը Սիրիայի քիմիական զենքի հարցի կարգավորմանը տվեց իր պտուղները: Սակայն նա չի կարող օգտագործել այդ հաջողությունը Ռուսաստանի դիրքերի փոփոխության համար առանց հումանիտար խնդիրների լուծման: «Եւ դա նրան պետք է հիշեցնել ամեն հանդիպմանը»,- ասել է Սորոսը:




























