Ուկրաինայի երկու պատվո հյուպատոսներ հրաժարական են տվել: Նրանք հրաժարականը բացատրել են ուկրաինական իշխանությունների քաղաքականության հետ անհամաձայնությամբ, նաեւ Կիեւի ընդդիմության ակտիվիստների մահվամբ, հաղորդում է «Կոմենտարիի»-ն:
Հրաժարական է տվել Լւոյքսեմբուրգում հյուպատոս Կլոդ Ռադուն:
«Երբ դիպուկահարները ցուցարարների որս են անում, երբ մարդկանց սպանում են իրենց կարծիքն արտահայտելու համար, դա բռնապետություն է»,- ասել է նա:
Նման հայտարարություն է տարածել նաեւ լեհական Պոզնանում հյուպատոս Վիտոլդ Խորովսկին: Նա նշել է, որ վերջին իրադարձությունները՝ ցուցարարների մահը, «ժողովրդավարական իրավունքները կտրուկ սահմանափակող օրենքների» ընդունումը իրեն այլընտրանք չեն թողնում:




























