Վենեսուելայում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Խոսե Սանաբրիան հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում: 51-ամյա Սանաբրիան վիրավորվել է ավտոբուսի կողոպուտի ժամանակ, երբ հանցագործներից մեկը նրան շփոթել է ոստիկանի հետ: Նախկին բռնցքամարտիկը եղել է կարմիր վերնաշապիկով, որը նման է եղել ոստիկանների հագուստին, հաղորդում է El Carabobeño պարբերականը:
Երկու հանցագործները, ատրճանակով սպառնալով կին վարորդին, ստիպել են նրան հավաքել 25 ուղեւորների թանկարժեք իրերը: Ինչ-որ պահի նրանք կրակել են Սանաբրիային:
Ըստ պարբերականի, երկու հանցագործները 21 տարեկան են: Սանաբրիային տեղափոխել են Պուերտո Կաբելյո քաղաքի հիվանդանոց, իսկ մյուս ուղեւորները շարունակել են ճանապարհը:




























