Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է հունվարի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների տվյալները:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 94 մլն 466 հազար 345 ԱՄՆ դոլար՝ 406.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 92 մլն 530 հազար 274 ԱՄՆ դոլար՝ 407.52 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 407.82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2 մլն 350 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.73 դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5 մլն 123 հազար 404 EUR՝ 551.02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11 մլն 737 հազար 892 EUR՝ 554.53 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 620 մլն 877 հազար 424 ՌԴ ռուբլի՝ 11.92 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 134 մլն 300 հազար 233 ՌԴ ռուբլի՝ 12.10 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 44 մլն ԱՄՆ դոլար:




























