ՀարավայիՆ Սուդանում դիակապտողները գողացել են ավելի քան 3,7 հազար տոննա ուտելիք, որը նախատեսված էր փախստականների համար: Մալակալ քաղաքում ՄԱԿ-ի պահեստներից տարել են այնքան ուտելիք, որը հերիք էր 200 հազար մարդու կերակրելու համար: Այժմ կազմակերպությունը փորձում է վերադարձնել գողոնը եւ պահպանել եղածը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Համաշխարհային սննդի ծրագրի ներկայացուցչին:

Համաշխարհային սննդի ծրագիրը կազմակերպություն է ՄԱԿ-ի կազմում, որը ուտելիք է հասցնում կացարաններում ապրող 73 հազար փախստականների: Բացի այդ, այն օգնում է հարավսուդանական Վերին Նեղոս եւ Յունիթի նահանգների 200 հազար բնակիչների: