Ղարաբաղյան հակամարտության շփման գծում սրացումը, ըստ ամենայնի, կապված է Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ: Նման կարծիք է հայտնել Կովկասի հարցերով փորձագետ, «Caucasian Review of International Affairs»-ի խմբագիր Ալեքս Ջեքսոնը:

Նրա խոսքով, հստակ չէ, թե ով է պատասխանատվություն կրում եւ ինչու է նրանց հարկավոր խափանել բանակցությունները: «Հայաստանը, հնարավոր է, ցանկանում է կանխել առաջընթացը խաղաղ կարգավորման գործընթացում եւ այդկերպ դուրս գալ բանակցային գործընթացից: Ադրբեջանը, հնարավոր է, փորձումէ  ապակայունացնել իրավիճակը եւ ավելի մեծ ուշադրություն բեւեռել իր խնդիրների վրա»,- ասել է Ջեքսոնը «The Bug Pit» բլոգին տված հարցազրույցում, որը հրապարակվել է EurasiaNet-ում:

Փորձագետը նաեւ կարծում է, թե պատճառը կարող են լինել վերջին վերադասավորումները Ադրբեջանի զինվորական ղեկավարության կազմում: «Մեկ այլ սցենարի համաձայն, դրանք Ադրբեջանի պաշտպանության նոր նախարար Զաքիր Հասանովի գործողությունները կամ գործողությունների անբավարարությունն են: Հասանովը զինվորական մարդ չէ, նա ներքին գործերի բյուրոկրատ է: Միգուցե Ալիեւին մարտունակության ցուցադրումը  լավ հնարավոր է իր մասնագիտական պիտանելիությունը ապացուցելու: Կամ էլ նա բավարար վերահսկողություն չունի, եւ հրամանատարները սրում են իրավիճակը իրենց իրավասություններից դուրս»:

Ընդհանուր առմամբ, փորձագետը չի կարծում, թե կողմերից որեւէ մեկը պատրաստվում է  պատերազմի սկսման քաղաքական որոշում ընդունել, բայց կարծում է, որ լոկալ մակարդակով կողմերը շահագրգիռ են միջադեպերի համար պատժիչ միջոցներ ձեռնարկել: