Այսօր Եգիպտոսում թվով չորրորդ պայթյունն է որոտացել: Այս անգամ ռումբը պայթել է «Ռադոպիս» կինոթատրոնի մոտ, Հարամ փողոցի շրջանում, որը տանում է դեպի Գիզայի մեծ բուրգեր: Եգիպտական հեռուստատեսության տվյալներով, մեկ մարդ զոհվել է, եւս յոթը վիրավորվել են: Շենքում տեղադրված երկրորդ ռումբը վնասազերծել են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այսօր առավոտյան, չորս ժամ տարբերությամբ երեք ահաբեկչություն է իրականացվել, որոնց հետեւանքով զոհվել էին հինգ մարդ, 75-ից ավելի վիրավորվել էին: Ավելի ուշ եւս երկու պայթյուն էր հնչել Ալ-Հարամի շրջակայքում:
Երրորդ պայթյունն է որոտացել Եգիպտոսում
Երկրի այլ տարածքներում բախումների հետեւանքով զոհվել է 9 մարդ, տասնյակները վիրավորվել են:




























