Մոսկվայում հունվարի 25-ին գող-կրկնահանցագործը 8-րդ հարկից, սավանների օգնությամբ, փորձել է ճողոպրել ոստիկաններից, երբ վերջիններս նրա տուն խուզարկության են գնացել;
Սկզբում ոստիկանների առաջ երկար ժամանակ ոչ ոք չի բացել դուռը, իսկ երբ վերջապես նրանք ներս են մտել, պարզվել է, որ կասկածյալը փորձել է փախուստի դիմել: Սավանները, որոնցից փախստականը ճոպան էր սարքել, չեն դիմացել նրա քաշին եւ պոկվել են:
Արդյունքում կասկածյալն ընկել էր ութերորդ հարկից: Ստացված վնասվածքներից նա տեղում մահացել էր, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:




























