Պեկինում սկսվել է չինացի ակտիվիստ Լյու Յուանդունի դատը։ Ընդդիմադիր Հարավային փողոցի շարժման հիմնադրին, որը կառավարման միակուսակցական համակարգի դեմ բողոքի ցույցեր էր կազմակերպել, մեղադրում են հասարակական կարգը խախտելու համար։
Խոսքն անցյալ տարվա հունվարին կազմակերպված մի քանի ցույցերի մասին է, երբ ակտիվիստները բողոքել էին Southern Weekly ազդեցիկ թերթի նկատմամբ կիրառվող գրաքննության դեմ:
Նույնանման մեղադրանքով դատում են կոռուպցիայի դեմ հայտնի պայքարող Սյույ Չժիյունին, որը պահանջել էր բացահայտել Չինաստանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների ունեցվածքի եւ ֆինանսական ակտիվների մասին եղած ողջ տեղեկությունը:
Ըստ իրավապաշտպանի փաստաբանների` Սյույ Չժիյունի դատավճիռը կհրապարակեն հունվարի 25-ին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:




























