Պակիստանում դատարանը բրիտանացուն մահվան է դատապարտել՝ աստվածանարգության մեջ մեղավոր ճանաչելով։
Մուհամադ Ասգարը ձերբակալվել էր 2010թ.` իրեն իսլամի մարգարե կոչելու համար:
Ասգարի փաստաբանները խնդրել էին պատիժը մեղմացնել եւ ներողամիտ լինել՝ նշելով, որ իրենց պաշտպանյալը տառապում է հոգեկան մի շարք շեղումներով: Սակայն բուժհանձնաժողովը բրիտանացուն հոգեպես առողջ էր ճանաչել:
Ասգարի պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատավճիռը: Բրիտանիայի հպատակ Մուհամադ Ասգարը ծնվել է Պակիստանում եւ այնտեղ ապրել երկար տարիներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:




























