Հունվարի 28-ին նշվող Բանակի կազմավորման օրվա կապակցությամբ Հայաստանում տեղի կունենան մի շարք միջոցառումներ:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվարի 26-ին, ժամը 11.00-ի ՀՀ ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված Սուրբ պատարագ կմատուցվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ժամերգություններ կմատուցվեն նաեւ զորամասերում:

Հունվարի 27-ին, ժամը 12.00-ին ՀՀ ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ կկայանա ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում: Նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգեւներ:

Հունվարի 28-ին, ժամը 10.30-ին նախատեսվում է ՀՀ ՊՆ ղեկավարության, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմի եւ ազատամարտիկների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նույն օրը՝ ժամը 17.00-ին, կկայանա տոնական համերգ   Ալ. Սպենդիարյանի անվան  Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնում: