Բրիտանիայում երկու մարդ բանտարկության են դատապարտվել Twitter սոցցանցում ֆեմինիստկան շարժման ակտիվիստուհուն ուղղված սպառնալիքների համար;
Քերոլայն Քրիադո Պերեսը հաջողությամբ քարոզում էր, որպեսզի բրիտանական թղթադրամների վրա կնոջ պատկեր հայտնվի: Դրանից հետո նրան սկսել էին սպառնալիքներով թվիթներ ուղարկել՝ ասելով, որ կբռնաբարեն եւ կսպանեն:
Ոստիկանությունը պարզել է, որ թվիթների հեղինակները Իզաբելա Սորլին եւ Ջոն Նիմմոն են եղել. նրանք ստացել են համապատասխանաբար երկու եւ երեք ամսվա ազատազրկում:
Քրիադո Պերեսի քարոզչությունը հաջող է ավարտվել. Նրա շնորհիվ թողարկվել է 10 ֆունտանոց թղթադրամ` անգլիացի կին գրող Ջեյն Օսթինի պատկերով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:




























