Կիեւի հիվանդանոցում վախճանվել է Ուկրաինայի Լվովի մարզի բնակիչ, 45-ամյա Ռոման Սենիկը, որը հունվարի 22-ին վիրավորվել էր Գրուշեւսկի փողոցի բախումների ժամանակ, հայտնում է «Սվոբոդայի» լվովյան կազմակերպությունը։
«Մի քանի օր բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն վերքերը շատ ծանր են եղել: Նա ծանր վիրավորվել էր թոքերից, մի քանի վիրահատության էր ենթարկվել, նույնիսկ անդամահատել էին ձեռքը», - հայտնել է ժողովրդական պատգամավոր, «Սվոբոդայի» լվովյան կազմակերպության առաջնորդ Իրինա Սեխը:
Կիեւի քաղաքապետարանի առողջապահության բաժանմունքը հաստատել է զանգվածային ցույցերի մասնակցի մահվան մասին լուրը: Այնտեղ նշել էին, որ մարդը կրծքավանդակի վնասվածքով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Կիեւի քաղաքային № 17 հիվանդանոց` 2014թ. հունվարի 22-ին:
Այսպիսով, իշխանությունները հաստատել են երեք ցուցարարների մահը, հայտնում է «Կորեսպանդենտը»` վկայակոչելով «Ինտերֆաքս-Ուկրաինան»:




























