Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Հեյդար Ալիեւի պողոտայում՝ մետրոյի «Նարիման Նարիմանով» կայարանից ոչ հեռու գտնվող շենքում ողբերգություն է կատարվել։
Շենքի կրող կոնստրուկցիաները փլվել են երթեւեկելի մասի վրա։ Շատ ավտոմեքենաներ մնացել են ավերակների տակ; Փրկարարներն արդեն երկու երիտասարդի մարմին են հանել ավերակների տակից։
Լրատվամիջոցների տվյալով՝շենքում ապամոնտաժման աշխատանքներ էին տարվում: Փլուզման պատճառ կարող էր դառնալ շինարարների սխալ հաշվարկը:




























