Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆ բին Զայեդ ալ  Նահայանը ինսուլտ է տարել։

Բժիշկները նրան շտապ  վիրահատության են ենթարկել, այժմ նախագահի վիճակը կայուն է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Շեյխ Խալիֆ բին Զայեդ ալ Նահայանին 65 տարեկան է: Նա ԱՄԷ-ի նախագահ էր դարձել 2004թ. նոյեմբերին` փոխարինելով վախճանված հորը` շեյխ Զայեդ բին Սուլթաբ ալ Նահայնին: Նա նաեւ Աբու Դաբիի էմիրաթի կառավարիչն է, որի տարածքում կենտրոնացված է ԱՄԷ-ի նավթային պաշարների հիմնական մասը: